Skype-ն անվճար է դարձրել զանգերը Ֆրանսիայի բնակիչների հեռախոսահամարներին

11:31 • 15.11.15

Skype-ը չի գանձի վճար Ֆրանսիայում քաղաքային և բջջային համարների բոլոր ներքին և միջազգային զանգերի համար Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների ֆոնին, գրում է korrespondent.net-ը:


«Փարիզում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների լույսի ներքո մենք մտադիր ենք մարդկանց օգնել կապի մեջ մնալ ընկերների, ընտանիքների և գործընկերների հետ: Այդ պատճառով մենք անհապաղ դադարեցնում ենք գումար գանձել Ֆրանսիայում քաղաքային և բջջային համարների բոլոր ներքին և միջազգային զանգերի համար»,- ասված է ընկերության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում:


Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության հետևանքով, ըստ Ֆրանսիայի դատախազության հրապարակած տվյալների, զոհվել է 128 մարդ: Տարբեր աղբյուրներ հայտնում են 250 տուժածների մասին, նրանցից 99-ի վիճակը ծանր է: Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամեր անց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել և մեղադրել «Իսլամական պետություն» խմբավորմանը:

 

Skype-ն անվճար է դարձրել զանգերը Ֆրանսիայի բնակիչների հեռախոսահամարներին