Kia-ն ցուցադրել է Cadenza ֆուտուրիստիկ նորույթը (լուսանկարներ)
Հարավկորեական Kia մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է Cadenza մեքենայի նոր ֆուտուրիստիկ մոդելը, որի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է 2016թ.։
Ինչպես նշում է The New York Daily News-ը, նոր սերնդի օրիգինալ սեդանի տեխնիկական բնութագրի մասին քիչ բան է հայտնի։ Դիտելով հարավկորեական արտադրողի հրապարակած լուսանկարները` տեսնում ենք, որ նորույթի դիզայնն աչքի է ընկնում սուր անկյունների առատությամբ, իսկ դրա ներքին սրահը բավական ընդարձակ է ու շքեղ։
Աղբյուրը հավելում է, որ ոլորտի որոշ վերլուծաբաններ ակնկալում են, որ նոր Cadenza-ն կարող է ներկայացվել եկող շաբաթ Լոս Անջելեսում մեկնարկելիք ավտոշոուի շրջանակում։
Նշվում է, որ Cadenza-ի վերջին մոդելը Kia-ն ներկայացրել էր 2010թ.։













