Իտալացիները ստեղծել են «հակառումբ» պարկ, որն ինքնաթիռները կպաշտպանի ահաբեկչությունից
Իտալացի ինժեներները ստեղծել են նորարարական մի պարկ, որը բազմաշերտ և կայուն նյութերից ստեղծված լինելու շնորհիվ թույլ չի տա ինքնաթիռին պայթել` ռումբի առկայության դեպքում։
Ինչպես նշում է italia-ru.com կայքը, fly-bag «հակառումբ» պարկը նախատեսված է ուղեբեռը դրանում տեղավորելու համար: Ըստ մասնագետների փոխանցման, եթե ուղեբեռի մեջ ռումբ թաքցված լինի ու թռիչքի ժամանակ այն գործի դրվի, պարկը թույլ չի տա, որ պայթյունը տարածվի և ուղևորները դրանից տուժեն:
Հետաքրքրական է, որ նորարարական տեխնոլոգիական լուծումների շնորհիվ fly-bag-ը դիմակայուն է պայթյունային ալիքի և ջերմաստիճանի կտրուկ բարձրացման դեմ, միևնույն ժամանակ այն շատ թեթև է, տարողունակ, ինչպես նաև չի դեֆորմացվում:
Աղբյուրը մանրամասնում է, որ Եվրոպական ավիացիայի անվտանգության հարցերով հանձնաժողովն արդեն արտոնագրել է այս համակարգը։











