Կայացել է Կասպերսկու մամլո ասուլիսը և նրա հետ ՏՀՏ հայկական համայնքի ներկայացուցիչների հանդիպումը
Այսօր «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Եվգենի Կասպերսկին այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ: Կասպերսկին վեցերորդն է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին արժանացածների շարքում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կայացել է Եվգենի Կասպերսկու, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի համատեղ մամուլի ասուլիսը:
Ասուլիսին հաջորդել է Եվգենի Կասպերսկու՝ «Վտանգների ինտերնետը» («The Internet of Threats») խորագրով դասախոսությունը՝ ՏՀՏ (Տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների) համայնքի ներկայացուցիչների համար: Իր ելույթում Կասպերսկին անդրադարձել է ներկայում և մոտ ապագայում մարդկությանն սպառնացող հիմնական կիբերվտանգներին:
Ըստ ՏՏ անվտանգության ոլորտի գուրուի՝ ՏՏ ոլոտում առկա վտանգները կարելի է դասակարգել երեք հիմնական խմբի` կիբերհանցագործություններ, կիբերլրտեսության ռիսկերի աճ և առանցքային ենթակառուցվածքները վնասելուն ուղղված կիբերզենքերի կիրառման վտանգներ: Եվգենի Կասպերսկու կանխատեսումներով՝ թվային սարքավորումների և համակարգերի լայն կիրառումը հանգեցրել է մի այնպիսի իրավիճակի, երբ աշխարհը գնալով ավելի ու ավելի խոցելի է դառնում կիբերահաբեկչության վտանգների առջև: Բանախոսը ներկայացրել է իր տեսլականն այն քայլերի վերաբերյալ, որոնք անհրաժեշտ է իրականացնել գլոբալ և տեղային մակարդակներում՝ համացանցի և թվային սարքավորումների գործածումն առավել անվտանգ դարձնելու նպատակով:
Եվգենի Կասպերսկին Հայաստան է այցելել՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը ստանալու նպատակով: Մրցանակաբաշխության արարողությունը կկայանա նոյեմբերի 17-ին՝ ՀՀ Նախագահի նստավայրում: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի ամենամյա մրցանակը հիմնվել է 2009թ.՝ ՀՀ Նախագահի հրամանագրով, և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատների, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ներուժ ունեն դրականորեն անդրադառնալու պատմության ընթացքի վրա:
Կասպերսկին վեցերորդն է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին արժանացածների շարքում: Նախորդ մրցանակակիրներն են «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը (2010թ.), «Էփլ Քոմփյութերս» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը (2011թ.), «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը (2012թ.), Կիսահաղորդիչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ Ցուգիո Մակիմոտոն (2013թ.) և «Cisco» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան (2014թ.):
Անդրադառնալով ՀՀ Նախագահի մրցանակին՝ «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր գործադիր տնօրեն և հիմնադիր Եվգենի Կասպերսկին նշել է. «Անչափ շնորհակալ եմ ՀՀ Նախագահի հեղինակավոր մրցանակի համար: Ինձ համար մեծ պատիվ է համալրել նախորդ տարիների մրցանակակիր տեխնոլոգիական գուրուների շարքը: Երկար տարիներ աշխատում ենք Հայաստանում՝ առանձնահատուկ կարևորելով ուսանողների և ՏՏ մասնագետների համար նախատեսված կրթական ծրագրերը: Հաճելի է տեսնել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զգալի աջակցություն է ստանում պետական մակարդակով՝ որպես երկրի սոցիալական և տնտեսական առաջընթացի գերակա ուղղություններից մեկը»:
«Ժամանակակից աշխարհում, որտեղ ազգերի հզորությունը կախված է նրանց տեխնոլոգիական և տնտեսական ներուժից, ՏՀՏ-ն համարվում է տնտեսական զարգացման կարևորագույն երաշխիք: Որպես ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչ՝ մենք շարունակաբար ականատես ենք լինում հայ մասնագետների նվաճումներին: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն ունի չիրացված հսկայական ներուժ, որն իր հերթին կարող է խթան հանդիսանալ երկրի տնտեսական զարգացման համար: Ուստի, մենք պարտավոր ենք աջակցել ազգային կարևորության այսօրինակ ծրագրերի իրականացմանը՝ խրախուսելով ոլորտի հետագա առաջընթացը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Վեցերորդ տարին անընդմեջ մենք մասնակցում ենք այս ծրագրի իրականացմանը՝ նախևառաջ նպատակ ունենալով նպաստել հայ հասարակության և աշխարհի կողմից Հայաստանի, որպես ՏՀՏ ոլորտում նշանակալի նվաճումներ ունեցող երկրի, ընկալմանը: Մենք պետք է համախմբենք ջանքերը՝ հասնելու համար մի մակարդակի, երբ ՏՀՏ-ն կլինի երկրի առանձնահատուկ կարողություններից մեկը»,- ավելացրել է Ռալֆ Յիրիկյանը:
«Մենք այլընտրանք չունենք, քան ապավինել գիտատար ճյուղերի զարգացմանը: Վստահ ենք, որ տարիներ անց այս պատվավոր մրցանակին արժանացած հսկաները կժամանեն Հայաստան իրենց հետ բերելով բարձրագույն տեխնոլոգիական ժամանակակից մշակույթ, և ամբողջ աշխարհում կբարձրացնեն մեր պետության իմիջն ու ճանաչողությունը, որպես գիտելիքին և ինտելեկտին ապավինող երկիր: Անհերքելի է, որ Հայաստանի մրցակցային առավելությունները սերտորեն կապված են ՏՏ ոլորտի հետ եվ մեր երկիրն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ռեսուրսները` դառնալու տարածաշրջանային կենտրոն և կարեվոր դերակատար», - ասել է մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի մրցանակը կարևոր է՝ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավորություների ստեղծման, ինչպես նաև Հայաստանը աշխարհի ՏՏ քարտեզի վրա՝ որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում զարգացման զգալի ներուժ ունեցող երկիր, ներկայացնելու տեսանկյունից: ՎիվաՍել-ՄՏՍ-ը վստահ է, որ հայ երիտասարդությունն ունի անհրաժեշտ որակներ և ինքնակատարելագործման ներուժ, որի լիարժեք բացահայտման համար անհրաժեշտ է ընկերության աջակցությունը: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը կարևոր է նաև հայ երիտասարդների ուշադրությունը ՏՏ համայնքի վրա հրավիրելու առումով: Մրցանակաբաշխության աջակցությունը ընկերության կողմից իրականացվող ներդրումներից է՝ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը նպաստելու առաքելության շրջանակում:
Վեցերորդ տարին անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնում է մրցանակաբաշխության հովանավորությունը: Մինչ օրս ընկերությունը 125 միլիոն դրամ է տրամադրել՝ ծրագրի իրականացման նպատակով:
«Կասպերսկու լաբորատորիայի» և Եվգենի Կասպերսկու մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք՝ https://kas.pr/ArmeniaITAward
Եվգենի Կասպերսկու մասին
«Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ
Եվգենի Կասպերսկին կիբերանվտանգության՝ աշխարհում ճանաչված փորձագետ է և հաջողակ ձեռներեց, համակարգչային պաշտպանության և կիբերանվտանգության լուծումներ առաջարկող ամենամեծ մասնավոր ընկերությունը համարվող «Կապերսկու լաբորատորիայի» նախագահը և գլխավոր գործադիր տնօրենը:
Կասպերսկին կիբերանվտանգությամբ սկսել է մասնագիտորեն զբաղվել1989-ին, երբ իր համակարգիչը պատահաբար վարակվել է «Cascade» անվանմամբ հայտնի վիրուսով: Կրիպտոգրաֆիայի ոլորտում ունեցած կրթությունը նրան թույլ է տվել վերլուծել վիրուսը և հասկանալ դրա աշխատանքի տրամաբանությունը և արդյունքում՝ գտնել վիրուսիոչնչացման եղանակը: Համակարգիչը հաջողությամբ վիրուսից մաքրելուց հետո, Կասպերսկին համակարգչային տեխնոլոգիաների հանդեպ իր հետաքրքրությամբ դրդված, սկսել է ուսումնասիրել նաև այլ վտանգավոր ծրագրեր և մշակել դրանց ազդեցությունները վերացնելու ծրագրեր: Հակավիրուսային ծրագրերի իր հավաքածուն ժամանակի ընթացքում «Կասպերսկու լաբորատորիայի» տվյալների հակավիրուսային բազայի հիմք է դարձել: Այսօր բազան համարվում է կիբերանվտանգության ոլորտում ամենաամբողջականն ու լիարժեքն աշխարհում և հնարավորություն ունի բացահայտելու ավելի քան 100 միլիոն վտանգավոր ծրագիր և կանխելու դրանցով համակարգիչների վարակումը:
Պաշտպանության տեխնոլոգիաներում Կասպերսկու հետաքրքրվածությունը 1990-ին նրան թույլ է տվել իր շուրջը հավաքել համախոհ գիտնականների՝ «AVP Toolkit Pro» հակավիրուսային ծրագիրը ստեղծելու համար, որը չորս տարի անց Համբուրգի համալսարանի կողմից ճանաչվել է աշխարհում ամենարդյունավետ հակավիրուսային ծրագիրը:
Հակավիրուսային ծրագրերի մշակման ոլորտում իրենց հաջողությունը և ձեռներեցության իրենց տեսլականը Կասպերսկուն և իր կոլեգաներին թույլ է տվել 1997 թվականին հիմնել սեփական ընկերությունը, որը հայտնի է որպես «Կասպերսկու լաբորատորիա»: Ընկերության կողմից անցկացվող հակավիրուսային հետազոտությունները ղեկավարել է Եվգենի Կասպերսկին: 2007-ին նա դարձել է «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր գործադիր տնօրենը:
«Կասպերսկու լաբորատորիան» այսօր համարվում է ՏՏ ոլորտում անվտանգության լուծումներ առաջարկող, աշխարհում ամենաարագ զարգացող ընկերություններից մեկը: Ընկերությունը գրասենյակներ ունի ավելի քան 200 երկրում և տարածքներում: 31 երկրում գտնվող տարածքային գրասենյակներում այսօր աշխատում է ընկերության մոտ 3000 մասնագետ, այդ թվում՝ ՏՏ ոլորտի՝ կիբերանվտանգության ոլորտում պաշտպանության լուծումներ առաջարկելով աշխարհի ավելի քան 400 միլիոն օգտագործողի:
Տեխնոլոգիաների, գիտության և ձեռնարկատիրության ոլորտում ձեռքբերումների համար Կասպերսկին արժանացել է միջազգային մի շարք մրցանակների: 2011 թվականին «SYS-CON Media»-ի կողմից Կասպերսկուն շնորհվել է «Անվտանգության ոլորտում աշխարհի ամենաազդեցիկ գործադիր տնօրեն» կոչումը, 2012-ին՝ աշխարհում ՏՏ ոլորտում իրազեկության բարձրացմանն ուղղված ներդրման համար՝ Պլիմութի համալսարանի գիտությունների պատվավոր դոկտորի կոչումը: Նույն թվականին «Foreign Policy Magazine» ամսագրի կողմից Կասպերսկին ճանաչվել է աշխարհի խոշորագույն մտածողներից մեկը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Քաղաքից դուրս՝ քաղաքի կենտրոնում. Aigy բիզնես կենտրոնը՝ «Digitec 2024»-ի մասնակից
Ամերիաբանկը ԴիջիԹեք Էքսպո 2024-ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով
Չեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան
Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Տիգրան Աբրահամյան
Ընդդիմության «գողական» առաջնորդը երեկ հայտարարեց՝ իբր ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. Արթուր Հովհաննիսյան
Չեմ բացառում՝ Ադրբեջանը կարող է ասել, որ Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը ռևшնշիզմի դրսևորում է. Արթուր Խաչատրյան
Չնայած՝ քաղաքական մեծամասնությունը կրկին ուրացավ Արցախը, բայց քննիչ հանձնաժողով ստեղծվելու է իրավունքի ուժով. Արծվիկ Մինասյան
Իրան-Իսրայել ուղիղ հակամարտությունը Թուրքիայի ու Ադրբեջանի համար Սյունիքը վերցնելու հնարավորություն կստեղծի․ Արթուր Խաչիկյան
Եթե կապիտուլացված ենք, դուք ո՞ր երկրի պատգամավորն եք․ Փաշինյանը՝ Դանիելյանին
ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել․ Նիկոլ Փաշինյան
Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկային անհայտ որևէ բան չկա․ Փաշինյան
«Դեմ ենք քվեարկելու ԼՂ ժողովրդի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը», «Տորպեդահարում և հրաժարվում եք սահմանադրական լիազորություններից». քննարկում` ԱԺ-ում
Վազգեն Մանուկյանին Վազգեն Գալստանյանով փոխելուց հետո ի՞նչ փուլ է գալու, առաջին հայ «կասմանավտին» գտեք, դա ավելի պոպուլյար կլինի. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը
ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր հանրապետության ծննդյան վկայականի վրա․ Գեղամ Մանուկյան
Շատ երկրներ են փոքր թունելներ կառուցել և այսօր ամենաարդյունավետ տարբերակն է. Խաչատուր Սուքիասյան
Պետք չէ իրականությունը խեղաթյուրել, ՀՀ-ն որևէ տեղ չի համաձայնել իր ինքնիշխանության սահմանափակմանը. Նիկոլ Փաշինյան
Տոյոտան հայ ավտոսիրողներին ներկայացրեց Land Cruiser շարքի հեղափոխական՝ LC 250 մոդելը
Պետք է տեղի ունենա պետական ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխում. Փաշինյանը՝ ԵԱՏՄ համաժողովի լիագումար նիստում
Պարո՛ն Խաչատրյան, այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև ձեր խմբակցությունը. Ծովինար Վարդանյան
Մի քաղաքական ուժ, որը պադավատներին դեմ էր, պադավատների վրա նույնքան գումար է ծախսել, որքան պարտք է վերցրել Գյումրու համար. Արթուր Խաչատրյան
«Առինջ մոլ»-ի տարածքում բացվեց Իրանի՝ աշխարհում ամենամեծ առևտրի կենտրոնը
Երևանում կայացավ «Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարը
Փաշինյանն Էրդողանից ու Ալիևից իշխանություն է մուրում, ոչ թե խաղաղություն․ Կարեն Բեքարյան
Ամերիաբանկը՝ Emerge միջազգային տեխնոլոգիական համաժողովի գործընկեր
Lexus-ի նոր թռիչքը. ներկայացվել է ամբողջությամբ թարմացված GX 550-ը
ԱՄՆ Պետքարտուղարությունը Փաշինյանից պահանջել է կարճ ժամանակում հայ-իրանական սահմանից հանել ռուսներին․ Սուրեն Սուրենյանց
2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. բիզնես համայնքը ծանոթացել է ընկերության բաժնետեր դառնալու առաջարկին
Եթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան
Տրդատ թագավորը շալակած քարեր է բերել, օգնել եկեղեցի կառուցել, այսօր եկեղեցուն հարվածելով՝ մեզ ենք հարվածում․ Տիրան Սրբազան
Հրայր Թովմասյանի վերաբերյալ դատավճիռը բողոքարկման ենթակա է. Արամ Օրբելյան
Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ. Հրայր Թովմասյան
Անարդարության դեմ, եթե անգամ պարտվեմ, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը․ Հրայր Թովմասյան
Ես դատարանի առաջ եմ, քանի որ բարձրաձայնել եմ այն, ինչ մնացածը չէին տեսնում․ Հրայր Թովմասյան
Արցախի ղեկավարության Բաքվի բանտում գտնվելը Փաշինյան-Ալիև համաձայնությամբ է․ Լարիսա Ալավերդյան
2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. ընկերությունն ազդարարում է բաժնետոմսերի թողարկման մասին
Հայաստան- Արցախ երիտասարդական միության շրջանակներում կստեղծվի խաղային լիգա. Լիանա Մանուկյան
Խաղային լիգայի ժամանակ հետաքրքիր պայքար ու անակնկալներ են սպասվում. Արման Աբովյան
Հայաստան -Արցախ խաղային լիգայով կընդլայնենք միասնությունը. Հռիփսիմե Խուրշուդյան
Արցախահայության խնդիրները մշտապես եղել են Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում․ Իվետա Տոնոյան
Սոֆիայում լիներ հանդիպումը, թե Եվլախում, Բաքվի պահանջը նույնն էր, բանակցության բովանդակությունը՝ ևս․ Մեսրոպ Առաքելյան
- 20:35 • 05.10.24 Քաղաքից դուրս՝ քաղաքի կենտրոնում. Aigy բիզնես կենտրոնը՝ «Digitec 2024»-ի մասնակից
- 15:30 • 05.10.24 Ամերիաբանկը ԴիջիԹեք Էքսպո 2024-ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով
- 20:36 • 04.10.24 Չեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան
- 13:08 • 03.10.24 Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Տիգրան Աբրահամյան
- 12:57 • 03.10.24 Ընդդիմության «գողական» առաջնորդը երեկ հայտարարեց՝ իբր ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. Արթուր Հովհաննիսյան
- 12:27 • 03.10.24 Չեմ բացառում՝ Ադրբեջանը կարող է ասել, որ Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը ռևшնշիզմի դրսևորում է. Արթուր Խաչատրյան
- 12:27 • 03.10.24 Չնայած՝ քաղաքական մեծամասնությունը կրկին ուրացավ Արցախը, բայց քննիչ հանձնաժողով ստեղծվելու է իրավունքի ուժով. Արծվիկ Մինասյան
- 20:41 • 02.10.24 Իրան-Իսրայել ուղիղ հակամարտությունը Թուրքիայի ու Ադրբեջանի համար Սյունիքը վերցնելու հնարավորություն կստեղծի․ Արթուր Խաչիկյան
- 17:58 • 02.10.24 Եթե կապիտուլացված ենք, դուք ո՞ր երկրի պատգամավորն եք․ Փաշինյանը՝ Դանիելյանին
- 17:02 • 02.10.24 ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել․ Նիկոլ Փաշինյան
- 16:49 • 02.10.24 Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկային անհայտ որևէ բան չկա․ Փաշինյան
- 11:23 • 02.10.24 «Դեմ ենք քվեարկելու ԼՂ ժողովրդի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը», «Տորպեդահարում և հրաժարվում եք սահմանադրական լիազորություններից». քննարկում` ԱԺ-ում
- 17:19 • 01.10.24 Վազգեն Մանուկյանին Վազգեն Գալստանյանով փոխելուց հետո ի՞նչ փուլ է գալու, առաջին հայ «կասմանավտին» գտեք, դա ավելի պոպուլյար կլինի. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը
- 16:47 • 01.10.24 ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր հանրապետության ծննդյան վկայականի վրա․ Գեղամ Մանուկյան
- 16:35 • 01.10.24 Շատ երկրներ են փոքր թունելներ կառուցել և այսօր ամենաարդյունավետ տարբերակն է. Խաչատուր Սուքիասյան
- 15:44 • 01.10.24 Պետք չէ իրականությունը խեղաթյուրել, ՀՀ-ն որևէ տեղ չի համաձայնել իր ինքնիշխանության սահմանափակմանը. Նիկոլ Փաշինյան
- 14:05 • 01.10.24 Տոյոտան հայ ավտոսիրողներին ներկայացրեց Land Cruiser շարքի հեղափոխական՝ LC 250 մոդելը
- 12:17 • 01.10.24 Պետք է տեղի ունենա պետական ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխում. Փաշինյանը՝ ԵԱՏՄ համաժողովի լիագումար նիստում
- 12:09 • 01.10.24 Պարո՛ն Խաչատրյան, այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև ձեր խմբակցությունը. Ծովինար Վարդանյան
- 11:39 • 01.10.24 Մի քաղաքական ուժ, որը պադավատներին դեմ էր, պադավատների վրա նույնքան գումար է ծախսել, որքան պարտք է վերցրել Գյումրու համար. Արթուր Խաչատրյան
- 18:23 • 30.09.24 «Առինջ մոլ»-ի տարածքում բացվեց Իրանի՝ աշխարհում ամենամեծ առևտրի կենտրոնը
- 16:16 • 30.09.24 Երևանում կայացավ «Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարը
- 20:45 • 27.09.24 Փաշինյանն Էրդողանից ու Ալիևից իշխանություն է մուրում, ոչ թե խաղաղություն․ Կարեն Բեքարյան
- 10:51 • 27.09.24 Ամերիաբանկը՝ Emerge միջազգային տեխնոլոգիական համաժողովի գործընկեր
- 13:01 • 26.09.24 Lexus-ի նոր թռիչքը. ներկայացվել է ամբողջությամբ թարմացված GX 550-ը
- 20:47 • 25.09.24 ԱՄՆ Պետքարտուղարությունը Փաշինյանից պահանջել է կարճ ժամանակում հայ-իրանական սահմանից հանել ռուսներին․ Սուրեն Սուրենյանց
- 18:36 • 25.09.24 2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. բիզնես համայնքը ծանոթացել է ընկերության բաժնետեր դառնալու առաջարկին
- 20:41 • 23.09.24 Եթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան
- 16:26 • 21.09.24 Տրդատ թագավորը շալակած քարեր է բերել, օգնել եկեղեցի կառուցել, այսօր եկեղեցուն հարվածելով՝ մեզ ենք հարվածում․ Տիրան Սրբազան
- 18:24 • 20.09.24 Հրայր Թովմասյանի վերաբերյալ դատավճիռը բողոքարկման ենթակա է. Արամ Օրբելյան
- 16:12 • 20.09.24 Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ. Հրայր Թովմասյան
- 21:57 • 18.09.24 Անարդարության դեմ, եթե անգամ պարտվեմ, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը․ Հրայր Թովմասյան
- 21:57 • 18.09.24 Ես դատարանի առաջ եմ, քանի որ բարձրաձայնել եմ այն, ինչ մնացածը չէին տեսնում․ Հրայր Թովմասյան
- 20:45 • 18.09.24 Արցախի ղեկավարության Բաքվի բանտում գտնվելը Փաշինյան-Ալիև համաձայնությամբ է․ Լարիսա Ալավերդյան
- 20:02 • 18.09.24 2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. ընկերությունն ազդարարում է բաժնետոմսերի թողարկման մասին
- 20:01 • 17.09.24 Հայաստան- Արցախ երիտասարդական միության շրջանակներում կստեղծվի խաղային լիգա. Լիանա Մանուկյան
- 20:01 • 17.09.24 Խաղային լիգայի ժամանակ հետաքրքիր պայքար ու անակնկալներ են սպասվում. Արման Աբովյան
- 20:01 • 17.09.24 Հայաստան -Արցախ խաղային լիգայով կընդլայնենք միասնությունը. Հռիփսիմե Խուրշուդյան
- 20:00 • 17.09.24 Արցախահայության խնդիրները մշտապես եղել են Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում․ Իվետա Տոնոյան
- 20:39 • 16.09.24 Սոֆիայում լիներ հանդիպումը, թե Եվլախում, Բաքվի պահանջը նույնն էր, բանակցության բովանդակությունը՝ ևս․ Մեսրոպ Առաքելյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրավունք 13:23 • 06/10 Թուփաքի ընտանիքը հայտնի փաստաբանի է վարձել՝ պարզելու՝ արդյոք Փի Դիդին առնչություն ունի ռեփերի հետ կատարվածին Ռեփեր Թուփաք Շաքուրի ընտանիքը հայտնի փաստաբանի է վարձել՝ պարզելու, թե արդյոք ռեփեր, պրոդյուսեր Փի Դիդին Շոն Քոմբս առնչություն ունի 1996 թվականին նրա սպանությանը, թե ոչ Ինչպես գրում է Daily Mailը, երկար ժամանակ
-
Սպորտ 15:48 • 06/10 «Ռեալ»-ը պաշտոնական հայտարարություն է տարածել Կարվախալի և Վինիսիուսի վերաբերյալ «Բժշկական հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ Վինիսիուս Ժունիորի մոտ ախտորոշվել է պարանոցի հատվածի վնասվածք։ Սպասում ենք հետագա զարգացումներին։ Հետազոտության արդյունքում Կարվախալի մոտ ախտորոշվել են աջ ոտքի առաջային խաչաձև կապանի պատռվածք, արտաքին կողմնային...
-
Քաղաքականություն 10:40 • 06/10 Տարածքների շուրջ առևտուր չի լինելու. Զելենսկին՝ ՌԴ-ի հետ խաղաղության հաստատման մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Ուկրաինայում «հուսալի խաղաղություն» հնարավոր է միայն միջազգային իրավունքի հիման վրա և առանց ինքնիշխանության կամ տարածքի առևտրի։ Այս մասին նա հայտարարել է երե
-
Քաղաքականություն 11:01 • 06/10 Մենք պարտավոր ենք պատասխանել Իրանին և կանենք դա. Նեթանյահու «Աշխարհի ոչ մի երկիր չի ընդունի նման հարձակում իր քաղաքների և քաղաքացիների վրա, և Իսրայելը բացառություն չէ: Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պաշտպանվելու և պատասխանելու այդ հարձակումներին, և կանի դա», - ասել է նա:
-
11:42 • 06/10 Ադրբեջանի «սուրբ պարտքն է» ապահովել, որ խաղաղության պայմանագիրը նույնիսկ տեսականորեն անհնարին դարձնի ապագայում մեր դեմ տարածքային պահանջներ ներկայացնելը. Ամիրբեկով Հայաստանը «պետք է» շտապ լուծի իր գործող Սահմանադրությամբ ամրագրված ակնհայտ տարածքային պահանջի հարցը՝ կապված «Ադրբեջանի ինքնիշխան տարածքի մի մասի» հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:
-
Իրադարձային 15:59 • 06/10 Կադրային լուրջ փոփոխություն՝ Ադրբեջանի բանակում Ադրբեջանի բանակում կադրային լուրջ փոփոխություն է տեղի ունեցել. մասնավորապես՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Վիլայաթ Գուլիևը։ Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր գեներալ-լեյտենանտ Մայիս Բարխուդարովը
-
Իրադարձային 13:08 • 06/10 Զուրաբիշվիլին ընտրել է Վրաստանի վարչապետի իր թեկնածուին, որին կներկայացնի ընդդիմությանը Վրաստանի նախագահը խորհրդակցությունների նոր շարք է սկսում ընդդիմության հետ խորհրդարանական ընտրություններից 21 օր առաջ նախագահը որոշել է «Վրացական խարտիան» ստորագրած կուսակցություններին ներկայացնել վարչապետի ի
-
Իրադարձային 14:55 • 06/10 Իր գործողություններով կnրծանման հանգեցնող իշխանությունը կորցնում է կապը Աստծո հետ. Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Այն իշխանությունը, որն իր գործողություններով կամ անգործությամբ հանգեցնում է կործանման ու ավերածությունների, խեղաթյուրում է արդարադատությունը և հրահրում հակառակություններ ու խաթարում մարդկանց խաղաղ համակեցությունը, այդ իշխանությունը կորցնում է կապն Աստծո հետ:
-
Քաղաքականություն 17:40 • 05/10 Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, ցույց տա հարգանք միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ. Ադրբեջանի ԱԳՆ «Հայաստանը ձգտում է պահպանել այս իրավիճակը որպես պահեստային տարբերակ՝ ապագայում Ադրբեջանի դեմ ագրեսիա սկսելու համար»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն:
-
Իրադարձային 12:14 • 06/10 Գագիկ Ծառուկյանը մասնակցել է Աբովյան քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառմանը (տեսանյութ) «Հոկտեմբերի 5-ը տոն է աբովյանցիների համար։ Մեր հարազատ քաղաքը 61 տարեկան է։ Տոնն Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում համախմբել էր հազարավոր բնակիչների։ Սիրելի՛ Աբովյան, մեր բարի սրտով քաղաք, տոնդ շնորհավոր», - տեսանյութին կից գրել է նա:
-
Իրադարձային 14:17 • 05/10 «Անթերիս» ընկերությունը ոլորտում դեմփինգային քաղաքականություն է վարում. ահազանգում են ոլորտի ներկայացուցիչները Խնդրի առնչությամբ Tert.am-ը կդիմի պատկան կառույցներին՝ պարզելու արդյոք շուկայում մենաշնորհ հաստատելու խնդիր կա այստեղ, և արդյոք նշված քայլերն իրոք դեմփինգ են ենթադրում:
-
Սպորտ 11:48 • 05/10 Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ կրկին կկարողանամ հետևել իմ երազանքին. Պոգբան վերադառնում է մեծ ֆուտբոլ Պոգբան 31 տարեկան է, նա Ֆրանսիայի կազմում աշխարհի չեմպիոն և Ազգերի լիգայի հաղթող է դարձել: «Յուվենտուսի» կազմում նա դարձել է Իտալիայի քառակի չեմպիոն, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաղթել է Եվրոպայի լիգան:
-
Մամուլի տեսություն 09:53 • 05/10 Հ1-ի տնօրենի պաշտոնի հավակնորդների անուններ են շրջանառվում. «Հրապարակ» Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության մրցույթում հաղթող ճանաչված գործադիր տնօրենները նշանակվում եւ ազատվում են Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ մինչեւ 5 տարի ժամկետով
-
Քաղաքականություն 17:40 • 05/10 Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, ցույց տա հարգանք միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ. Ադրբեջանի ԱԳՆ «Հայաստանը ձգտում է պահպանել այս իրավիճակը որպես պահեստային տարբերակ՝ ապագայում Ադրբեջանի դեմ ագրեսիա սկսելու համար»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն:
-
Քաղաքականություն 12:11 • 03/10 Ընդդիմության «գողական» առաջնորդը երեկ հայտարարեց՝ իբր ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ) Ոչ, դուք վստա՞հ էիք, որ Ուկրաինայի անվտանգության հովանավոր Ռուսատանը չէր հարձակվի Ուկրաինայի վրա: Հարցեր եք տալիս, որոնց պատասխանները ոչ ոք չգիտի: Մենք անում ենք ամեն ինչ, որ ՀՀ-ն այս տարածաշրջանում ապրի խաղաղ
-
Տնտեսություն 15:21 • 30/09 Հայաստանում այսօր բացվել է իրանական առաջին և ամենամեծ առևտրի կենտրոնն ամբողջ աշխարհում (տեսանյութ) Բացման արարողությանը մասնակցել են էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքը, նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը
-
Իրադարձային 13:16 • 30/09 Երևանում տղամարդը պերֆերատորով հողային քանդման աշխատանքներ կատարելիս բախվել է էլեկտրալարին. նրան այրվածքներով տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին Գեղարքունիքի մարզի բնակիչ, 28–ամյա Վաչիկ Ա.-ն է:
-
Քաղաքականություն 00:33 • 03/10 Ես չեմ եկել ձեր հարցերին պատասխանելու, Դուք լծվել եք ստի քարոզչության տարածմանը․ Բագրատ Սրբազանը՝ Պետրոս Ղազարյանին Վարչապետը ստախոս է այն գլխից։ Ասել է Արցախը Հայաստան է և վերջ։ Փաշինյանը խաբել է բոլոր տեղերում։ Նախընտրական ծրագրում գրվածի ամբողջությամբ հակառակն է արել։ Նոյեմբերի 9-ի մասին Ես տարբեր տեղերում նշել եմ այդ մասին։
-
Տնտեսություն 10:17 • 01/10 Այսօր Հայաստան այցի ժամանակ առաջարկվելու է, որ Իրանը միանա ԵԱՏՄ-ին. Իրանի առաջին փոխնախագահ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը որպես հատուկ հյուր պատվիրակության գլխավորությամբ ՀՀ վարչապետի հրավերով մեկնել է Երևան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով,
-
Իրավունք 15:37 • 02/10 Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, «պետք» է պատժի «մեղավորներին». Ալիև Նրա խոսքով՝ այժմ Ադրբեջանում պատասխանատվության են ենթարկվում «ռազմական հանցագործությունների որոշ մեղավորներ» (նկատի ունի օկուպացված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին-Խմբ.), սակայն Հայաստանում ոչ մի «հանցագործ» պատասխանատվության չի ենթարկվել...
Տնտեսություն
-
17:24 • 04.10.24 Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր
Գիտություն/տեխնիկա
-
15:47 • 03.10.24 Telegram-ի աշխատանքում խափանումներ են
-
16:49 • 02.10.24 Rutube-ն անհետացել է Google Play-ից
Սպորտ
-
16:47 • 06.10.24 «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստին ցմահ որակազրկում է սպառնում
-
13:37 • 06.10.24 Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը
Իրադարձային
-
16:18 • 06.10.24 Ահաբեկչություն՝ Իսրայելում, կա զոհ և վիրավորներ
-
16:09 • 06.10.24 Սյունիքում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատար է կողաշրջվել
Իրավունք
-
19:05 • 05.10.24 Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել
-
21:12 • 04.10.24 Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)
Ժամանց
-
11:28 • 04.10.24 Էմինեմը հայտնել է, որ պապիկ է դառնալու (տեսանյութ)
-
20:20 • 29.09.24 Հանրահայտ դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ամուսնացել է
-
15:06 • 27.09.24 Երգչուհի Լանա դել Ռեյն ամուսնացել է (լուսանկարներ)