Սիբիրի երկնքում առեղծվածային լույսեր են նկարահանել (տեսանյութ)

22:21 • 16.11.15

Daily Mail-ը հայտնում է, որ Սիբիրի երկնքում անհայտ վառ կապտականաչ լույսեր են նկարահանել:

Ենթադրվում է, որ առեղծվածային լուսավորությունն առաջացել է երկնաքարերի տեղատարափի հետևանքով: Չինաստանի սահմանին գտնվող սիբիրյան բնակավայրի բնակիչները, սակայն, շոկի են ենթարկվել այդ «թռչող ափսեներից»:

Ռուսաստանի զինվորական իշխանությունները այս առեղծվածի առնչությամբ հայտարարել են, որ դրանք ռազմական ծագում չունեն` տեղանքում զորավարժություններ չեն անցկացվել:

 

 

Սիբիրի երկնքում առեղծվածային լույսեր են նկարահանել (տեսանյութ)