Apple-ը չի համատեղի MacBook-ն ու iPad-ը. Թիմ Քուք

14:27 • 17.11.15

Apple ընկերության ղեկավար Թիմ Քուքը The Independent թերթին տված հարցազրույցում ասել է, որ ընկերությունը չի ստեղծի հիբրիդային սարք, որը կհամատեղի MacBook-ը և iPad-ը, քանի որ սպառողները դրա կարիքը չունեն։

 

«Մենք վստահ ենք, որ հաճախորդներն իրականում Mac-ի և iPad-ի համատեղման կարիք չունեն»,- ասել է Քուքը: Բացի այդ, նա նշել է, որ Apple-ը ցանկանում է պատրաստել աշխարհի ամենալավ պլանշետը և ամենալավ Mac-ը, բայց դրանց համատեղումը թույլ չի տա դրան հասնել:

 

Թիմ Քուքը նաև մեկնաբանել է էլեկտրական մեքենաների ոլորտում ընկերության պլանները:

«Ես կարծում եմ, որ առաջիկա տարիների ընթացքում որոշ զգալի փոփոխություններ տեղի կունենան ավտոմոբիլային արտադրությունում՝ էլեկտրականացման և ավտոմատ վարման ոլորտում»,- ասել է նա։

 

Ավելի վաղ Թիմ Քուքը հայտարարել է, որ iPad Pro-ն շատերի համար կփոխարինի նոթբուքերն ու համակարգիչները։

 

Apple-ը չի համատեղի MacBook-ն ու iPad-ը. Թիմ Քուք