ԱՄՆ-ում դեմքի փոխպատվաստման բարդ վիրահատություն է կատարվել (տեսանյութ)
CNN-ն անդրադարձել է պատմության մեջ դեմքի փոխպատվաստման ամենաերկարատև վիրահատությանը, որը կատարվել է Նյու Յորքի համալսարանին կից Langone բժշկական կենտրոնում:
Վիրահատության արդյունքում 41-ամյա հրշեջ Պատրիկ Հարդիսոնը, ում դեմքը 15 տարի առաջ այրվել էր, 26-ամյա տղամարդու դեմք ունի:
Վիրահատությունը տևել է 24 ժամ: Բժշկի խոսքով` վիրահատությունից 3 ամիս անց ապաքինումը լավ է ընթանում, 6 ամիս հետո հիվանդը կկարողանա նորմալ խոսել:
1985-ից ի վեր դեմքի 28 փոխպատվաստում է իրականացվել ողջ աշխարհում, որոնցից 3-ը մահվան ելքով են ավարտվել վիրահատության հետևանքով:










