Lamborghini Huracan-ը դրեգ-ռեյսինգի նոր ռեկորդ է սահմանել (տեսանյութ)
Lamborghini Huracan սուպերքարը դրեգ-ռեյսինգի (402 մետր կամ 804 մետր տարածության վրա) նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել:
Ինչպես փոխանցում է Motor.ru-ն՝ կուպեն կես մղոն (804 մետր) տարածությունում 384 կմ/ժամ արագություն է զարգացրել` մոտ 6 կմ/ժամ-ով բարելավելով նախորդ նվաճումը, որն այս տարի օգոստոսին սահմանել էր թյունինգային Lamborghini Gallardo-ն:
Այս անգամ ևս ռեկորդը սահմանվել է սուպերքարի թյունինգային մոդելով: Huracan կուպեն զինվել է հաջորդական փոխանցման տուփով և 2000 ձիաուժ հզորությամբ երկտուրբո շարժիչով, որը պատրաստել են Underground Racing թյունինգային ընկերությունում:










