Փարիզի ահաբեկչության կասկածյալի եղբայրը կոչ է արել նրան հանձնվել
Փարիզի ահաբեկչության կասկածյալ, հետախուզման մեջ գտնվող Սալահ Աբդեսլամի եղբայրը` Մուհամեդ Աբդեսլամը ֆրանսիական TV BFM հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ իր եղբայրը աստվածավախ է եղել և երբեք արմատական իսլամիստ լինելու նշաններ ցույց չի տվել:
«Իհարկե ես նրան կոչ եմ անում հանձնվել ոստիկանությանը: Նրա համար լավագույնը կլինի հանձնվել, որպեսզի արդարությունը լույս սփռի այս ամենի վրա»,-Մուհամեդի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ Բելգիայի ոստիկանությունը Մուհամեդին ձերբակալել էր շաբաթ օրը, սակայն բաց էր թողել նախօրեին: Աբդեսլամների երրորդ եղբայրը, ով մահապարտ էր, պայթեցրել է իրեն Փարիզի ահաբեկչության ժամանակ:










