Porsche ընկերությունն ունի Փոլ Ուոքերի մասնակցությամբ ավտովթարի իր բացատրությունը

10:01 • 18.11.15

«Ֆորսաժ» ֆիլմի գլխավոր դերակատար Փոլ Ուոքերը մահացել է 2 տարի առաջ` 2013թ. նոյեմբերի 30-ին՝ ավտովթարի հետևանքով։ Նրա դուստրը` Մեդոու Ուոքերը, դատի է տվել Porsche Cars North America ընկերությանը: Նա վստահեցնում է, որ իր հոր մահվան պատճառը եղել են Porsche Carrera GT ավտոմեքենայի անսարքությունները, որում դերասանը եղել է որպես ուղևոր։

 

Ավտոընկերության ներկայացուցիչներն ուշադիր ուսումնասիրել են հայցը և պաշտոնական որոշում կայացրել, գրում է filmpro.ru-ն:

 

Porsche Cars North America (PCNA) ընկերության որոշումը հիմնականում համընկնում է ոստիկանական փորձագետների կարծիքի հետ։ Օրինակ՝ Մեդոու Ուոքերը վստահեցնում է, որ ավտոմեքենան շարժվել է 114կմ/ժ արագությամբ, թեև բոլոր տվյալները վկայում են այն մասին, որ այն գերազանցել է 150կմ/ժ արագությունը։

 

Ավտոմեքենան, որում եղել է Ուոքերը, ընկերության որոշման համաձայն, չի համապատասխանել տեխնիկական անվտանգության պահանջներին: Նրա կառուցվածքը «փոփոխվել և աղավաղվել է»։ Այդ փոփոխությունները կամ ինքնուրույն թյունինգը հանգեցրել են վթարի: Ընդ որում` զեկույցում նշվում է, որ դերասանն իմացել է այդ փոփոխությունների մասին և հասկացել է դրա հետ կապված ռիսկերը: Հետևաբար՝ վթարում կա նաև «նրա սեփական հարաբերական մեղքը», կարծում են փորձագետները։

 

Porsche ընկերությունն ունի Փոլ Ուոքերի մասնակցությամբ ավտովթարի իր բացատրությունը