Գերմանացի ուսանողը ստեղծել է փափուկ լամպ, որի վրա կարելի է քնել (լուսանկարներ)

11:50 • 18.11.15

Գերմանացի ուսանող Սայմոն Ֆրամբախը ստեղծել է նորարարական լամպ, որը հաճելիորեն զարմացնում է իր բազմաֆունկցիոնալությամբ։


Ինչպես նշում է ignant.de կայքը, Soft Light («Փափուկ լույս») կոչվող լամպը ոչ միայն լուսավորում է տարածքը, այլև իր բացառիկ ճկունության ու փափկության շնորհիվ կատարում է հարմարավետ բարձի դեր:

 

Բացի այդ, այն կարելի է տեղավորել ինտերյերի ցանկացած հատվածում` ստեղծելով օրիգինալ մթնոլորտ։

 

Գերմանացի ուսանողը ստեղծել է փափուկ լամպ, որի վրա կարելի է քնել (լուսանկարներ)