Տոկիոյում ռոբոտ-խորհրդական է ներկայացվել, որը հասկանում է տիրոջ նախասիրությունները
Տոկիոյում այսօր ներկայացվել է Kibiro նորագույն ռոբոտը, որն ստեղծելիս կիրառվել է արհեստական ինտելեկտի ոլորտի նորագույն տեխնոլոգիաները. այն ունակ է համակարգել մարդու նախասիրություններ ու օգտակար խորհուրդներ տալ:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն` Kibiro-ն արտաքնապես նման է մարդուկի: Ռոբոտը տիրոջը ճանաչում է դեմքով և ձայնով, կարողանում է ոչ միայն հասարակ զրույց վարել, այլև օգտակար տեղեկատվություն քաղել դրանից: Այն առաջին հերթին տարբերակում է, թե ինչ է դուր գալիս կամ դուր չի գալիս տիրոջը:
Նշվում է, որ նման տեղեկությունների հիման վրա ժամանակի ընթացքում տիրոջ խնդրանքով ռոբոտը կարող է օգնել ընտրել ռեստորանը, որը ցանկանում է այցելել ընկերների հետ կամ ֆիլմը, որը ըստ տրամադրության կցանկանա դիտել:
Ռոբոտի քաշը կազմում է 800 գրամ, իսկ բարձրությունը` 28 սմ: Նոր տարվա սկզբին ռոբոտը վաճառքի կհանվի հասարակական և մասնավոր կազմակերպությունների շրջանում: 2016-ի երկրորդ կեսից արդեն այն կկարողանան ձեռք բերել անհատ սեփականատերերը:
Ռոբոտի աժեքը կկազմի 1000-1200 դոլար:










