Ստեղծվել է հայելի, որը թույլ կտա «սելֆի» անել առանց բջջային հեռախոս օգտագործելու (տեսանյութ)
Ամերիկյան Smart Ltd ընկերությունը ստեղծել է հայելի, որն ունակ է «սելֆի» անել առանց բջջային հեռախոս կամ ֆոտոխցիկ օգտագործելու, գրում է Lenta.ru-ն։
Ցուցադրված տեսանյութում ասվում է, որ հայելին կարող է պրոֆեսիոնալ լուսանկար կամ տեսանյութ անել, որոնք կարելի է վերբեռնել Youtube-ում կամ Instagram-ում։
Սարքն օգտագործվում է սենսորային վահանակի միջոցով։
Լուսանկարն արվում է թաքնված տեսախցիկի միջոցով, որը գտնվում է հայելային մասի տակ։
Գաջեթը հագեցած է շարժումն արձանագրող սենսորներով, որոնք կարող են հետևել տանը տեղի ունեցող շարժին՝ անլար կապի միջոցով լուսանկարներն ու տեսանյութն ուղարկելով սեփականատիրոջ սմարթֆոնին։










