Telegram հավելվածն արգելափակել է ԻՊ-ի 78 ալիք

10:44 • 19.11.15

Հայտնի Telegram մեսենջերի վարչակազմը հայտնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 78 ալիքների արգելափակման մասին, փոխանցում է meduza.io-ն։

 

Ընկերության հայտարարությունում ասվում է, որ իրենք անհանգստացած են այն հաղորդագրություններով, որ բաց ալիքներն ԻՊ-ն օգտագործում է իսլամական քարոզչության տարածման համար:

 

Արգելափակված խմբերում հրապարակվել են հաղորդագրություններ 12 լեզուներով: Ապագայում մեսենջերը մտադիր է հավելվածում կոճակ ներդնել` բաց ալիքներից բողոքելու համար:
 

Աղբյուրները հայտնում են, որ նման որոշման պատճառ են դարձել Apple ընկերության պահանջները և Telegram-ը App Store-ից հեռացնելու հնարավորությունը։

 

Telegram հավելվածն արգելափակել է ԻՊ-ի 78 ալիք