Alfa Romeo-ն Լոս Անջելեսում ներկայացրել է իր ամենահզոր սեդանը

01:25 • 19.11.15

Alfa Romeo  մեքենաշինական ընկերությունը Լոս Անջելեսի միջազգային ավտոսրահի շրջանակներում ներկայացրել է Giulia սեդանի   Quadrifoglio Verde նորացված տարբերակը:


Ինչպես գրում է Корреспондент-ը` Quadrifoglio Verde մոդելը կդառնա ամենահզոր սեդանը իտալական ավտոարտադրողի բոլոր  սեդանների շարքում: Մեքենան կզինվի 3 լիտր ծավալային տուրբո շարժիչով, որը 510 ձիաուժ հզորություն է զարգացնում:


Նորույթը կարող է նաև այլ շարժիչներով համալրվել` ինչպես բենզինային, այնպես էլ դիզելային: Մեքենան գործարանային  արտադրվում է ետնաքարշակ համակարգով: Լիաքարշակ համակարգը հասանելի է հաճախորդի պատվերով:

 

Alfa Romeo-ն Լոս Անջելեսում ներկայացրել է իր ամենահզոր սեդանը