«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի նոր լիցենզիայի ձեռք բերման համար տրամադրվեց 17 մլն դրամ
Կառավարության որոշմամբ ընթացիկ տարվա բյուջեում վերաբաշխում կկատարվի և «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի հեռարձակումը շարունակելու համար լիցենզիայի ձեռք բերման նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը կտրամադրվի 17 մլն դրամ։
Ինչպես նիստին նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, հաջորդ տարի Հայաստանում տեղի կունենա խաղի աշխարհի առաջնությունը։
«Զուգահեռ հեռուստախաղի հեռարձակումը թույլ կտա շարունակել Հայաստանում ինտելեկտուալ շարժման պոպուլիզացիան»,-ասաց նա։










