Ամեն օր գազարի հյութ ըմպելու օգտակարությունը

08:15 • 19.11.15

Բանջարեղենից և մրգերից պատրաստված բնական հյութերը ապահովում են օրգանիզմի  բնական սնուցումն ու պաշտպանում են օրգանիզմը ջրազրկումից: Այս մասին գրում է Healthy Daily Star-ը և ներկայացնում  ամեն օր գազարի հյութ ըմպելու օգտակարությունը:


1. Այն օգնում է նվազեցնել արևայրուքը: Գազարը մեծ քանակությամբ կարոտենոիդներ է պարունակում, ինչի շնորհիվ պաշտպանում է մաշկը արևի ճառագայթներից:


2. Օգտակար է լյարդի համար: Գազարի հյութը խթանում է լյարդի աշխատանքը և նպաստում  օրգանիզմից թունավոր նյութերի դուրս գալուն:


3.  Ուռուցքների աճը կանխարգելող հատկություն ունի: Կարոտենոիդների մեծ քանակությունը օգնում է կանխորոշել որոշակի ուռուցքների գոյացումը, ինչպես օրինակ` արգանդի, կրծքի և հաստաղու քաղցկեղի:


4. Գազարը նվազեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ: Գազարը լուծիչ մանրաթելեր է պարունակում, որոնց շնորհիվ կարգավորվում է խոլեստերինի մակարդակը:


5. Բարելավում է տեսողությունը:  Գազարը մեծ քանակությամբ վիտամին A է պարունակում:


6. Գեղեցկացնում է մաշկը: Վիտամին A-ի պարունակությունն օգնում է նաև պաշտպանելու մաշկը չորությունից, ինչպես նաև դրանից առաջացող խնդիրներից, օրինակ` փսորիազից:


7. Էներգիա է հաղորդում:


8. Օգնում է երիտասարդ մնալ: