Facebook-ը նոր գործառույթներ է փորձարկում բաժանված զույգերի համար
Facebook սոցցանցը փորձարկում է ծրագիր, որը կօգնի վերապրել բաժանման ցավը, հայտնում է The Wall Street Journal-ը:
«Մենք սկսում ենք փորձարկել գործիքներ, որոնք կօգնեն մարդկանց կառավարել իրենց գործողությունները նախկին զուգընկերոջ հետ՝ հարաբերությունների ավարտից հետո: Երբ մարդիկ փոխում են կարգավիճակն ընտանեկան դրության մասին ու գրում, որ այլևս հարաբերությունների մեջ չեն, նրանց կառաջարկվեն նոր գործիքներ»,-ասել է սոցցանցի ներկայացուցիչ Քելլի Ուինթերսը:
Օգտատերերը, որոնք որոշել են փորձարկել նորամուծությունը, իրենց լրահոսում չեն տեսնի նախկին զուգընկերոջ գրառումները: Որոնման համակարգում նրա անունը չի լինի, ինչպես նաև կսահմանափակվի իրենց էջի կամ նախկին ընկերոջ հետ լուսանկարների հասանելիությունը։










