ԱՄՆ-ում մարդկանց թույլ են տվել գենետիկորեն մոդիֆիկացված ձուկ ուտել

11:04 • 20.11.15

ԱՄՆ-ի սննդամթերքի ու դեղամիջոցների որակի վերահսկման վարչությունը (FDA) առաջին անգամ  թույլատրել է մարդկանց իրենց սննդակարգում գենային ձևափոխման ենթարկված կենդանական ծագման սնունդ ներառել։

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, խոսքը, մասնավորապես, վերաբերում է AquAdvantage սաղմոնին, որն աճեցվել է օտար ԴՆԹ-ի ներդրման ճանապարհով։

 

Ըստ ամերիկացի մասնագետների՝ FDA ներկայացուցիչներն էական տարբերություն չեն գտել AquAdvantage-ի և սովորական սաղմոնի միջև։

 

Նշվում է, որ ձկան մեջ ներդրվող ԴՆԹ-ն, որը միանգամայն անվնաս է, արագացնում է ձկան աճի գործընթացը, ինչի արդյունքում AquAdvantage-ը 3 անգամ ավելի շուտ է մեծանում, քան բնական պայմաններում ապրող սաղմոնը:

 

Հայտնի է, որ AquAdvantage-ը ստացվում է ատլանտյան սաղմոնի մեջ թագավորական սաղմոնի ԴՆԹ-ի ներդրման շնորհիվ։



 

ԱՄՆ-ում մարդկանց թույլ են տվել գենետիկորեն մոդիֆիկացված ձուկ ուտել