Pepsi-ն պաշտոնապես ներկայացրել է իր առաջին սմարթֆոնը
Pepsi-ի առաջին սմարթֆոնն արդեն պաշտոնապես ներկայացվել է և միջոցներ հավաքում հովանավորչական հարթակներում:
Ինչպես նշում է Корреспондент-ը` սմարթֆոնը ներկայանալու է 5.5 դյույմ անկյունագծով էկրանով` 1920х1080պիքսել կետայնությամբ և կաշխատի 64 բիթային MediaTek MT6792 միկրոսխեմայի հիման վրա` 1.7 գեգահերց հաճախականությամբ:
Սմարթֆոնի օպերատիվ հիշողության ծավալը 2 Գբ է, ֆլեշ հիշողությանը` 16 Գբ: Հիմնական և դիմային տեսախցիկները ստացել են 13 և 5մեգապիքսել համապատասխանաբար:
Հեռախոսը ներկայանում է Android 5.1 համակարգով: Մինչև դեկտեմբերի 3-ը Pepsi Phone-ը պետք է 3 մլն յուան հավաքի (470 000 դոլար)` հեռախոսի թողարկումն սկսելու համար:











