Range Rover-ն անցել է թղթե կամրջի վրայով (տեսանյութ)

08:15 • 20.11.15

Չինական Գունչժոու քաղաքի ավտոսրահի նախաշեմին Land Rover  ընկերությունը գովազդային արշավ է ներկայացրել` նվիրված Range Rover մոդելի 45-ամյակին:


Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն` արտաճանապարհայինը անցել է 5 մետր երկարությամբ կամարաձև կամրջի վրայով, որը հավաքել են թղթի թերթերից առանց սոսնձի կամ մեխի օգտագործման:


Թերթերից կազմված կամրջակը կանգնեցվել է երկու թեքահարթակի միջև փայտյա կոնստրուկցիայի օգնությամբ, որն ավարտելուն պես հանել են, և կանգուն է մնացել միայն թղթից պատրաստված կամուրջը: Այն կառուցելու համար 3 օր է պահանջվել: Կառույցի բարձրությունը կազմել է 3.4 մետր:
Գունչժոուի ավտոսրահը բացվելու է նոյեմբերի 20-ին և կտևի մինչև նոյեմբերի 29-ը:

 

Range Rover-ն անցել է թղթե կամրջի վրայով (տեսանյութ)