Ինչպես պայքարել ֆեյսբուքյան նոր, խիստ ագրեսիվ վիրուսների դեմ. ՏՏ փորձագետի խորհուրդը

14:38 • 20.11.15

 

Մեդիափորձագետ, ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան օգտատերերի խորհուրդ է տալիս, խմբակային «չաթերով» եկող ոչ մի բան մի չբացել: Այս մասին նա տեղեկացնում է իր «Ֆեյսբուքի» էջում` փորձելով օգնել օգտատիրոջը և տեղեկացնելով, որ օգտատերի խմբակային նշումներով» (թեգ) արտահայտող համակարգչային վիրուսը խիստ ագրեսիվ է:
 

«Առանց վախենալու մտեք չաթի մեջ ու դուրս գալու հրաման տվեք։ Պարզապես մի կտտացրեք եկած նամակին, մնացածը ոչինչ»,- խորհուրդ է տալիս մեդիափորձագետը, իսկ արդեն վարակվածներին առաջարկում` փորձել ջնջել «Google Chrome-ը» ինտերնետային դիտարկիչը մեկ անգամ ու նորից տեղադրել այն: Իսկ համակարգիչներն էլ «անտիվիրուսով սկան անել»:
 

Tert.am –ի հետ զրույցում Սամվել Մարտիրոսյանը դժվարացավ ասել, թե ըստ մասնագետների` ինչ ծագում ունի վիրուսը, որովհետև նման վիրուսի աղբյուրը հակավիրուսային լաբորատորիաներն անգամ երկարատև ուսումնասիրության արդյունքում են կարողանում բացահայտել, սակայն նշեց.«Այդ տիպի վիրուսների աղբյուրը բավականին հաճախ լինում է թուրքական»։
 

Ինչ վերաբերում է հարցին, թե «ինչի համար են այդ վիրուսները», ապա տեղեկատվական անվտանգության փորձագետը տեղեկացրեց, որ դա թույլ է տալիս ստանալ հնարավորություն` մուտք գործելու մարդկանց հաշիվներ/պրոֆիլներ, մեծ հավանականությամբ կարդալ նամակները, օգտատիրոջ անունից նամակներ գրել և այլն:
 

«Ինչը երևում է հենց վիրուսով վարակելու ձևից, ու մի տեխնիկական բան էլ կա, որ մի քիչ դժվար  ընկալելի կարող է լինել շատերի համար. «Ֆեյսբուքը», ինչպես հայտնի է,  ունի երկու մուտքի տարբերակ, որի իմաստն այն է, որ գաղտնաբառից բացի նաև կոդ է դրվում, ինչը թույլ է տալիս շատ լուրջ պաշտպանել, էս տիպի վիրուսները, քանի որ ուղղված են անմիջապես «բրաուզերի» հենց պրոֆիլի մեջ մուտք գործելուն, թույլ են տալիս շատ արագ ջարդել էդ պաշտպանությունը, որը շատ վտանգավոր է»,- նկատեց Սամվել Մարտիրոսյանը:

 

Ինչպես պայքարել ֆեյսբուքյան նոր, խիստ ագրեսիվ վիրուսների դեմ. ՏՏ փորձագետի խորհուրդը