Volvo-ն Լոս Անջելեսի ավտոշոուին ներկայացրել է նստատեղ (լուսանկարներ)

12:52 • 20.11.15

Շվեդական Volvo մեքենաշինական ընկերությունը Լոս Անջելեսում մեկնարկած միջազգային ավտոշոուի շրջանակում ներկայացրել է իր նոր կոնցեպտը, որը բավականին տարօրինակ տեսք ունի և զարմացրել է միջոցառման բոլոր հյուրերին:

 

Ինչպես նշում է roadandtrack.com կայքը, ընկերությունն իրականում ներկայացրել է մեքենայի ղեկ ու դրա դիմաց տեղադրված նստատեղ։ Կոնցեպտը ստացել է Concept 26 անվանումը:

 

Volvo-ի փոխնախագահ Լես Կրեսմեյքերսը նշել է, որ Concept 26-ն ապագայի մեքենաշինության իրենց տեսլականն է։

 

 

Volvo-ն Լոս Անջելեսի ավտոշոուին ներկայացրել է նստատեղ (լուսանկարներ)