Մարկ Ցուկերբերգը 2 ամսով արձակուրդ կգնա՝ դստեր խնամքի համար

10:29 • 21.11.15

Facebook սոցկայքի հիմնադիր և տնօրեն Մարկ Ցուկերբերգն իր պաշտոնական էջում գրել է, որ դստեր ծնվելուց հետո արձակուրդ կգնա 2 ամսով, փոխանցում է РИА Новости-ն:

 

«Դա շատ անձնական որոշում է, և ես որոշել եմ, որ մեր դստեր ծնվելուց հետո արձակուրդ կվերցնեմ 2 ամսով»,- ասվում է նրա հայտարարությունում:
 

Ով կփոխարինի Ցուկերբերգին ընկերության ղեկավարի պաշտոնում այդ ժամանակահատվածում՝ չի հաղորդվում: Ընկերությունում դեռ մեկնաբանություններ չեն արվել։

 

Որպես ամենահավանական թեկնածուներ քննարկվում են ընկերության օպերացիոն տնօրեն Շերիլ Սենդբերգը և արտադրանքի գծով փոխնախագահ Քրիս Կոքսը։


 

Մարկ Ցուկերբերգը 2 ամսով արձակուրդ կգնա՝ դստեր խնամքի համար