Ինչպես են ժամանակակից տեխնոլոգիաները փոխել մարդկանց կյանքը (լուսանկարները)
Թեև ժամանակակից աշխարհի տեխնոլոգիական զարգացումը միտված է մարդկային առօրյան է՛լ ավելի հարմարավետ ու հեշտ դարձնելուն, այնուհանդերձ ակնհայտ է, որ այն բացասական ազդեցություն է ունենում մարդու վրա:
Թվում է, թե բազմաֆունկցիոնալ սմարթֆոններով ու նմանատիպ այլ տեխնոլոգիական «հրաշքներով» տարված մարդիկ քիչ-քիչ կտրվում են շրջապատի հետ շփումից, մեկուսանում են վիրտուալ տիրույթի սահմաններում` կորցնելով շրջապատում տեղի ունեցող գեղեցիկ երևույթները նկատելու ու դրանցով ուրախանալու կարողությունը:
Ֆրանսիացի նկարիչ Ժան Ժուլյենն ուշագրավ նկարազարդումների միջոցով փորձել է բացահայտել մարդկանց` ժամանակակից տեխնոլոգիաներից ունեցած կախվածության աստիճանը.






























