ԱՄՆ-ում շոկոլադի մեջ վտանգավոր նյութ է հայտնաբերվել, որը թմրանյութի է նման

21:30 • 22.11.15

ԱՄՆ-ում գիտնականները վտանգավոր նյութ են հայտնաբերել շոկոլադի մեջ, որը նմանեցնում են թմրանյութի:

«Իզվեստիա»-ի փոխանցմամբ` խոսքը վանդանամիդ անվանումով նյութի մասին է, որից իրականում մեծ քանակություն կա շոկոլադի մեջ: Եվ այդ նյութը մարդու վրա ունենում է նույն ազդեցությունը, ինչ մարիխուանան:

Նյութը ազդում է նաև ուղեղի վրա և կախվածություն առաջացնում: Գիտնականները պնդում են, թե նյութի ազդեցությունն այնքան ուժեղ է, որ եթե տևական ժամանակ մարդ շոկոլադ չօգտագործի, ապա նրա ուղեղը համապատասխան ազդանշաններ է ուղարկում, և մարդը կարող է միանգամից մի ամբողջ սալիկ ուտել:

Գիտնականները նշել են, որ շոկոլադի դեպքում դրա 30 կգ-ն հավասարազոր է մարիխուանայի մեկ չափաբաժնի:

 

ԱՄՆ-ում շոկոլադի մեջ վտանգավոր նյութ է հայտնաբերվել, որը թմրանյութի է նման