Ամերիկացիներին թույլատրվել է ուտել գենային ինժեներիայով ստեղծված առաջին ձկնատեսակը
AquaBounty Technologies ընկերության արտադրության սաղմոնը (лосось) առաջին սննդային արտադրանքն է, որը ստացվել է գենային ինժեներիայի օգնությամբ և հավանության է արժանացել ԱՄՆ-ի սննդի և դեղերի որակի հսկման վարչության կողմից:
FDA-ի փորձագետների կարծիքով` հատուկ ֆերմաներում աճեցրած ատլանտյան սողմոնը կարող է օգտագործվել որպես մարդկային սննունդ: AquaBounty Technologies ընկերության բաժնետոմսերը հինգշաբթիից մինչ օրս արդեն իսկ աճել են 7 %-ով:
Էդինբուրգյան համալսարանի պրոֆեսոր Էլեն Սանգի խոսքերով, AquaBounty Technologies ընկերությունը ստեղծել է սողմոն, որն ավելի արագ է աճում, քան իր բնական տեսակը:
Աղբյուրը՝ medicinform.net










