Աշխարհում մնացել է ընդամենը 3 հյուսիսային սպիտակ ռնգեղջյուր
Սան Դիեգոյի սաֆարի պարկում 41 տարեկանում սատկել է Նոլա անունով հյուսիսային ռնգեղջյուրը։ Այդպիսով՝ աշխարհում մնացել է այդ տեսակի ընդամենը 3 կենդանի, գրում է Газета-ն։
Նախորդ շաբաթվանից Նոլան իրեն վատ է զգացել, վերջին օրը նրա վիճակն այնքան է վատացել, որ այգու աշխատակիցները որոշում են կայացրել նրան քնեցնել:
Նոլա ռնգեղջյուրը 1989-ին Սան Դիեգո է ժամանալ Արևելյան Եվրոպայից և «դարձել է կարևոր կենդանի ոչ միայն սաֆարի պարկում, այլև ամբողջ աշխարհում», նշել են այգու ներկայացուցիչները:
Վերջին 50 տարվա ընթացքում որսագողերը ոչնչացրել են այդ տեսակի վերջին ներկայացուցիչներին, 1960-ին հյուսիսային ռնգեղջյուրները մոտ 2.200-ն էին։ Նախորդ տարվա վերջին աշխարհում կար այդ տեսակի 5 ռնգեղջյուր։










