Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր կստանա 73 հավակնորդ

17:40 • 23.11.15

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրված անձանց  ցուցակը հաստատելու և հրապարակելու մասին»:

 

ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ համաձայն հրամանի, հավաստագիր կստանա 73 հավակնորդ:

 

Հրամանի համար հիմք են հանդիսացել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածով և ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված և 2015թ. նոյեմբերի 17-ի, 18-ի և 19-ի հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար քննություն կազմակերպող հավաստագրման հանձնաժողովների արձանագրությունները:

 

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր կստանա 73 հավակնորդ