Մեդիչիների այգում կույրերի համար «սենսորային» ճանապարհ կբացվի
Ֆլորենցիայում գտնվող հանրահայտ Մեդիչիների նրբաճաշակ այգում կբացվի նոր ճանապարհ` նախատեսված հատուկ տեսողությունը կորցրած այցելուների համար:
Ինչպես նշում է italia-ru.com կայքը, այգին, որը գտնվում է Բոբոլի բլրի վրա` Մեդիչիներին պատկանած Պիտի դղյակի հետևում, կհամալրվի «սենսորային ճանապարհով», որը կօգնի ճիշտ տեղաշարժվել կույր այցելուներին:
Ճանապարհը, որը բացվելու է եկող տարվա գարնանը, բաց կլինի մինչև սեպտեմբեր: Կույրերը կկարողանան դրանից օգտվել ամսվա մեջ ընդամենը 2 օր: Այցելուները հնարավորություն կունենան դիպչել մեկը մյուսից գեղեցիկ ու անուշաբույր բույսերին ու ծաղիկներին և դրանցից յուրաքանչյուրի մասին ուշագրավ տվյալների ծանոթանալ։










