Ներգաղթյալները Հունաստանի սահմանին արգելափակել են երկաթգծի աշխատանքը և հացադուլ են անում

01:14 • 24.11.15

Մակեդոնիայից, Իրանից ու Պակիստանից ժամանած ներգաղթյալները հունամակեդոնական սահմանին արգելափակել են երկաթուղիների աշխատանքը:

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը` ցուցարարները դժգոհ են տարբեր երկրներից եկած փախստականների նկատմամբ Բրյուսելի ընտրողական վերաբերմունքից:

Ներգաղթյալները փակել են  Հունաստանի և Մակեդոնիայի սահմանով անցնող երկաթուղային գիծը:

Նրանք Հունաստանի կառավարությունից  պահանջում  են գնացք տրամադրել երկիրը լքելու համար: Նշվում է, որ իրանցի փախստականներից մեկը  կարել է շուրթերը, հացադուլ հայտարարել և նստել ոստիկանների առջև։ 

Իսկ բանգլադեշցի մի քանի տղամարդիկ մերկացել են մինչև գոտկատեղ ու կրծքի վրա կարմիր ներկով գրառել. «Կրակեք մեզ վրա, մենք երբեք չենք վերադառնա»:

Ներգաղթյալները Հունաստանի սահմանին արգելափակել են երկաթգծի աշխատանքը և հացադուլ են անում