ՆԱՍԱ-ն 1.16 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել դեպի Մարս թռիչքի համար
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, պայմանագիր է կնքել Aerojet Rocketdyne ընկերության հետ, որպեսզի այն վերսկսի դեպի Մարս ծրագրված թռիչքի համար անհրաժեշտ RS-25 շարժիչների արտադրությունը։
Ինչպես նշում է lenta.ru-ն, պայմանագրի արժեքը 1.16 մլրդ դոլար է: Դրա ժամկետը 2015թ. նոյեմբերից մինչ 2024թ. սեպտեմբերն է։ Դրա շրջանակներում կարտադրվեն RS-25 շարժիչները, որոնք նախատեսված են Space Launch System (SLS) գերհզոր հրթիռակիրների համար։
Աղբյուրը մանրամասնում է, որ հենց այս հրթիռակիրների միջոցով էլ ՆԱՍԱ-ն հույս ունի հասնել «կարմիր մոլորակ»։ Հայտնի է, որ SLS-ի առաջին փորձնական թռիչքն իրագործվելու է 2018թ.։ Այն իր վրա կրելու է Orion տիեզերանավը։ ՆԱՍԱ-ն մտադիր է այս տիեզերանավով 2030թ. իր տիեզերագնացներին Մարս ուղարկել։










