Ստեղծվել է ամենաարագընթաց ավտոբուսը, որը կարող է մինչև 590կմ/ժ արագություն զարգացնել (տեսանյութ)

09:18 • 25.11.15

Ամերիկացի Փոլ Սթեդլերին հաջողվել է մշակել ավտոբուսի յուրահատուկ մոդել, որը դարձել է ամենաարագընթացն աշխարհում։ Նրա մշակումը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, գրում է segodnya.ua-ն։

 

Սթեդլերը վերցրել է սովորական դպրոցական ավտոբուսը, որն արդեն անպիտան է եղել, և որոշել է այն վերանորոգել: Դրա համար նա սովորական շարժիչը փոխարինել է ռեակտիվով և իսկական «հրեշ» ստեղծել, որը կարող է մինչև 590 կմ/ժ արագություն բացել:
 

Նշվում է, որ դպրոցականներին այդ ավտոբուսով չեն տեղափոխի, քանի որ այն ստեղծվել է բացառապես ցուցադրության և համաշխարհային ռեկորդի գրանցման համար։

 

Ստեղծվել է ամենաարագընթաց ավտոբուսը, որը կարող է մինչև 590կմ/ժ արագություն զարգացնել (տեսանյութ)