Li-Fi տեխնոլոգիան Wi-Fi-ից 100 անգամ ավելի արագ է գործելու. Mashable
Li-Fi տեխնոլոգիան, որի ստեղծման վրա գիտնականներն աշխատում են արդեն չորս տարի, կարող է Wi-Fi-ի այլընտրանքը դառնալ՝ իր արագությամբ գերազանցելով այն մոտ 100 անգամ, գրում է Mashable-ը:
Li-Fi-ը տեղեկությունը փոխանցում է LED լուսադիոդների օգնությամբ, որոնք առկայծում են նանովայրկյանների մակարդակում, ինչը գործընթացն աննկատ է դարձնում մարդու աչքի համար: 2011 թվականին գիտնականներին հաջողվել է հասնել 224 Գբ/վրկ ապշեցուցիչ արագության։
Սակայն տնային օգտագործման դեպքում Li-Fi-ը կարող է փոխանցել մոտ 1Գբ/վրկ։
Այնուամենայնիվ, ի տարբերություն Wi-Fi ազդանշանների՝ Li-Fi-ը չի կարող տեղեկությունը փոխանցել պատերի միջով։ Դա, սակայն, ցանցն ավելի պաշտպանված է դարձնում։
LED-լուսադիոդների օգտագործման շնորհիվ ապագայում Li-Fi-ը կկարողանա միանգամից երկու գործառույթ կատարել՝ լուսավորել սենյակը և ապահովել էլեկտրոնային սարքավորումների «հաղորդակցությունը»։










