2016թ. Շվեյցարիայի փողոցներում կհայտնվեն ինքնակառավարվող ավտոբուսներ

12:18 • 25.11.15

Ինքնակառավարվող փոխադրամիջոցների` աշխարհում առաջին հանրային փորձարկման ծրագրերից մեկի շրջանակում 2016թ. գարնանից Շվեյցարիայի փողոցներում կհայտնվեն առանց վարորդների ավտոբուսներ:

 

Ինչպես նշում է euromag.ru-ն, 9 տեղանոց 2 ավտոմատացված PostBus ավտոբուսները տեղաշարժվելու են Սյոն քաղաքի զբոսաշրջային հատվածում:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ PostBus-երի փորձարկումը տևելու է 2 տարի, և այդ ընթացքում մասնագետները կկարողանան հասկանալ, թե ինչպես են ինքնակառավարվող ավտոբուսներն իրագործելու իրենց առջև դրված առաջադրանքներն իրական երթևեկության պայմաններում:

 

Հայտնի է, որ մեծ և լայն պատուհաններով դեղին ավտոբուսները նախատեսված են զբոսաշրջային տուրերի համար։ Դրանք համալրված են ճանապարհային նշաններն ու արգելքները «ճանաչող» նավիգացիոն համակարգով և առավելագույնը զարգացնում են 20 կմ/ժ արագություն։

 

2016թ. Շվեյցարիայի փողոցներում կհայտնվեն ինքնակառավարվող ավտոբուսներ