Ձկներն ունակ են գիտակցելու փոփոխություններն արտաքին միջավայրում. գիտնականներ

00:56 • 26.11.15

Ձկները հաջողությամբ անցել են «զգացմունքային տենդի»  ստուգման փորձը: Գիտնականները պնդում են, որ այս կենդանիները սողունների և կաթնասունների պես ունակ են գիտակցելու փոփոխություններն արտաքին միջավայրում և իրենց օրգանիզմի հետ տեղի ունեցող գործընթացը:

Գիտնականների այս  եզրակացության մասին հրապարակվել է Proceedings of the Royal Society բրիտանական ամսագրում: Փորձարկման ժամանակ ձկներին տեղափոխել են մինչև 27 աստիճան սառեցրած ջրով լողավազանում (ձկների համար նորմալ ջերմաստիճանը 28 աստիճանն է` ըստ Ցելսիուսի):  Րոպեներ անց ձկները սկսել են դուրս ցատկել ցանցից:

«Զգացմունքային տենդը»  անծանոթ միջավայրում հայտնվելիս մարմնի ջերմաստիճանի  կարճատև բարձրացումն է 1-2 աստիճանով` ըստ Ցելսիուսի:

 

Ձկներն ունակ են գիտակցելու փոփոխություններն արտաքին միջավայրում. գիտնականներ