2015 թվականը կարող է դառնալ պատմության մեջ ամենաշոգ տարին. ՄԱԿ

01:13 • 26.11.15

Օդի միջին ջերմաստիճանը ողջ աշխարհում 2015-ի հունվարից մինչև հոկտեմբեր ամենաբարձրն է եղել օդերևութաբանական ուսումնասիրությունների պատմության ընթացքում:

Ինչպես հաղորդում է BBC-ն` նման եզրակացություն են հրապարակել ՄԱԿ-ին կից գործող Համաշխարհային օդերևութաբանության կազմակերպության մասնագետները:  

Օդերևութաբանների տվյալներով` հոկտեմբերի վերջին համաշխարհային ջերմաստիճանի մակարդակն այս տարի շատ ավելի բարձր է եղել, քան բոլոր նախորդող տարիներին:

Գիտնականները նաև պարզել են, որ 2011-2015 տարիներն ամենաջերմն են եղել  օդերևութաբանության  պատմության մեջ:

 

 

2015 թվականը կարող է դառնալ պատմության մեջ ամենաշոգ տարին. ՄԱԿ