Ամերիկացի գիտնականները խոստանում են մարդկանց վերակենդանացնել` ուղեղները սառեցնելու միջոցով

22:18 • 27.11.15

Ամերիկյան Humai ընկերության մասնագետները հայտարարել են, որ ստեղծել են մարդկանց վերակենդանացման տեխնոլոգիա:

«Իզվեստիա»-ի փոխանցմամբ` ամերիկացի գիտնականներն մարդկանց «այն աշխարհից» հետ են բերելու` օգտագործելով արհեստական ինտելեկտի ֆենոմենը: Դա արվելու է մարդու ուղեղի սառեցման եղանակով, ինչից հետո ուղեղի մեջ հատուկ չիպ է տեղադրվելու:

Հետագայում, երբ տեխնոլոգիաները կտան այդ հնարավորությունը, նախատեսվում է չիպով սառեցված ուղեղը դուրս բերել պահպանման վայրից և տեղադրել նոր, արհեստական մարմնի մեջ:

Մահից հետո մարդուն ճշգրտությամբ «վերարտադրելու» համար մահից առաջ գիտնականները ուսումնասիրելու են նրա խոսելու ոճը, պահվածքը, սովորույթները: Այդ տվյալներն էլ հենց կոդավորվելու են չիպի մեջ:

 

Ամերիկացի գիտնականները խոստանում են մարդկանց վերակենդանացնել` ուղեղները սառեցնելու միջոցով