Սահմանադրական փոփոխությունները մեր երկրի կարիքը բավարարող բան չէ. ՀԿ նախագահ

20:36 • 27.11.15

Սահմանադրությունը փոխելու կարիք այս պահին չկա: Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծին:

 

«Ես չեմ կպնում Սահմանադրությանը բացարձակապես: Ապրիորի ընդունելով, որ մեր գործող Սահմանադրությունը լավագույնը չէ, ապրիորի ընդունելով, որ նշված նոր փոփոխություններով Սահմանադրությունը գալակտիկայի լավագույն Սահմանադրությունն է, միևնույն է՝ սա իմ գնահատմամբ մեր երկրի կարիքը բավարարող բան չէ, այսինքն՝ անժամկետ է»,-ասաց նա և նշեց, որ այս փոփոխությունը չի զսպելու արտագաղթը,  կոռուպցիան, և ոչ էլ նպաստելու է արդարադատության կայացմանը:

 

«Դրա համար չեմ ուզում բովանդակային քննարկման անցնել»,-ասաց նա:

 

Անդրադառնալով այն հիմնավորմանը, թե փոփոխություններն ուղղած են դատական համակարգի անկախությունն էլ ավելի բարձր մակարդակով ապահովելուն, Արշակ Գասպարյանը  նշեց, որ գործող Սահմանադրության մեջ որևէ սահմանափակում չէր տեսնում՝ առ այսօր ունենալու արդար դատական համակարգ:

 

Նա կարևորեց պրոբացիայի պետական ծառայություն ներդրումը, որը հնարավորություն կտա անձնակենտրոն արդարադատություն իրականացնել:

 

 

Սահմանադրական փոփոխությունները մեր երկրի կարիքը բավարարող բան չէ. ՀԿ նախագահ