Google Glass-ը «միակնոցի» տեսք կստանա
Արտոնագրերի և ապրանքային նշանների ամերիկյան գերատեսչությունը գրանցել է Google ընկերության նոր հայտը:
Ինչպես հայտնում է Techcrunch-ը` Google-ի «խելացի» ակնոցը ապագայում միակնոցի (մոնոկլ) տեսք կստանա: Google Glass-ի բռնակ-գոտին կարգավորելի է դառնում, որը օգտատերը կարող է հարմարեցնել իր գլխին:
Բռնակի ձևը փոփոխվում է երեք մասում` քունքի մոտ, ականջի վրա և ծոծրակին:
Այս տարվա սկզբին Google ընկերությունից հայտել էին, որ դադարեցնում են Google Glass-ի վաճառքը, քանի որ սարքավորման կառուցվածքը վերանայման կարիք ուներ:










