Իսրայելը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի ԱՄԷ-ում, չնայած երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան

22:56 • 27.11.15

Իսրայելը դիվանագիական ներկայացուչություն կբացի Արաբական Միացյալ Էմիրություններում:

BBC-ն հայտնում է, որ դա տեղի կունենա չնայած այն փաստին, որ այդ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները բացակայում են:

Իսրայելի ներկայացուցչությունը տեղակայված կլինի Էներգիայի վերականգնելի աղբյուրների միջազգային գործակալության կենտրոնական գրասենյակի տարածքում:  

ԱՄԷ-ի իշխանությունները առայժմ չեն մեկնաբանել դիվանագիտական ներկայացուցչություն բացելու Իսրայելի որոշումը:

ԱՄԷ-ն, ինչպես շատ արաբական երկրներ, պարզապես չեն ճանաչում Իսրայել պետության գոյությունը:

 

Իսրայելը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի ԱՄԷ-ում, չնայած երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան