Պերուում մումիաներով գերեզմանոց են հայտնաբերել

23:53 • 27.11.15

Պերուում 4 առանձին  գերեզմանոց են հայտնաբերել ծիսական կենտրոններում, որոնք պատկանում են Իչմա պետության մշակույթին։

Ինչպես գրում է Корреспондент-ը` մշակութային համալիրը  կազմված է ադմինիստրատիվ և ծիսական գոտիներից: Մեծ բուրգի գագաթին հայտնաբերել են երեք կնոջ և մի տղամարդու մարմին: Վերջիններս փաթաթված են եղել գործվածքով և հուղարկավորված` նստած դիրքում:

Բացի այդ, գերեզմաններում անոթներ ու կարի համար նախատեսված պարագաներ` ասեղ, թելեր, գործվածքներ են հայտնաբերվել:

Հնագետների խոսքով` սա Լիմայի կենտրոնական հատվածում հայտնաբերված առաջին գերեզմանն է, որը պատկանում է Իչմա մշակույթի մարդկանց:

  

 

Պերուում մումիաներով գերեզմանոց են հայտնաբերել