Sony-ն ամբողջ աշխարհում PlayStation 4-ի 30.200.000 օրինակ է վաճառել

11:54 • 27.11.15

Ճապոնական Sony տեխնոլոգիական ընկերությունը տեղեկացրել է, որ 2 տարվա ընթացքում ամբողջ աշխարհում վաճառել է PlayStation 4 խաղային կցորդի 30.2 մլն օրինակ։

 

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, ընկերության ներկայացուցիչների փոխանցմամբ՝ այսպիսով՝ PS4-ը դարձել է Sony-ի պատմության մեջ ամենաարագ ու շատ վաճառված խաղային կցորդը:

 

«Մենք ի սրտե երախտապարտ ենք աշխարհի տարբեր անկյուններում բնակվող այն գեյմերներին, որոնք նախապատվությունը տալիս են հենց մեր արտադրանքին` PlayStation 4- ին»,-նշել է ընկերության ղեկավարներից Էնդրյու Հաուսը:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ Sony-ն իր առաջին PlayStation-ը ներկայացրել է 1994թ.:

Sony-ն ամբողջ աշխարհում PlayStation 4-ի 30.200.000 օրինակ է վաճառել