ԻՊ-ի դեմ պետք է պայքարեն պետությունները, այլ ոչ թե հաքերները. Կասպերսկի
«Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին գերմանական Spiegel պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պետք է պայքարեն պետական մարմինները, այլ ոչ հաքերները, գրում է gazeta.ru-ն։
«Ես տեսնում եմ սոցցանցերում ԻՊ-ի բազմաթիվ էջեր, որոնց միջոցով էլ նրանք քարոզչություն են իրականացնում։ Իրավիճակը պետք է հսկողության տակ առնեն պետական մարմիններն ու սոցցանցերի ղեկավարությունները, դրա համար պետք չէ Anonymous (հաքերական խմբավորում- Խմբ.)»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Anonymous-ի հաքերներն ԻՊ-ի մի քանի էջեր են կոտրել։










