Ferrari 458 Italia սուպերքարը թյունինգի են ենթարկել (լուսանկարներ)

22:31 • 29.11.15

Բացառիկ թյունինգային նորարարություններով հայտնի Prior Design ամերիկյան ընկերության ուշադրության կենտրոնում է հայտնվել Ferrari 458 Italia սուպերքարը:

Ինչպես ներկայացնում է avtovesti.com-ը`   ընկերությունը թյունինգային ծրագիր է նախապատրաստել իտալական մակնիշի համար: Աշխատանքի արդյունքում մեքենայի առաջնամասում նոր թափարգել է հայտնվել` կողքային թևերով, ինչպես նաև` նոր կապոտ:

Նոր թափարգել է տեղադրվել նաև մեքենայի ետնամասում: Prior Design-ը մեքենան համալրել է նաև իր անվահեծերով` 21 դյույմ դիմացի և 22 դյույմ ետևի: Հաճախորդներին ընտրության հնարավորություն է ընձեռվում հետևյալ մոդելների շարքից` BBS, ADV.1, HRE և Vossen:

Ուժային համակարգը ևս թարմացվել է, որի արդյունքում 4.5 լիտր ծավալով V8 շարժիչի հզորությունը ավելացել է 45 ձիաուժով` հասնելով 615 ձիաուժի:


 

 

 

 

 

Ferrari 458 Italia սուպերքարը թյունինգի են ենթարկել (լուսանկարներ)