Ստեղծվել է Մոնա Լիզայի եռաչափ պատկերը (լուսանկարներ, տեսանյութ)

12:16 • 29.11.15

Կույր և տեսողության հետ խնդիրներ ունեցող անձանց արվեստի գլուխգործոցների հետ հաղորդակից դարձնելու նպատակով մասնագետները դիմել են եռաչափ տպման տեխնոլոգիայի օգնությանն ու ստեղծել հանրահայտ «Մոնա Լիզա» կտավի եռաչափ պատկերը:
 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, պատկերը ստեղծվել է Unseen Art ուշագրավ նախագծի շրջանակներում: Ըստ պարբերականի, այն բացառիկ հնարավորություն է ընձեռում կույրերին «տեսնել», մատներով զգալ ու շոշափել արվեստի ամենահայտնի գործերը:


«Աշխարհում այնքան մարդիկ կան, ովքեր բազմիցս են լսել արվեստի այս կամ այն գործի մասին, սակայն զրկված են այն տեսնելու հնարավորությունից: Մեր նպատակն է օգնել նրանց»,-նշել է Unseen Art  նախագծի ղեկավար Մարկ Դիլոնը:

 

 

 

Ստեղծվել է Մոնա Լիզայի եռաչափ պատկերը (լուսանկարներ, տեսանյութ)