MacBook Air-ը Retina էկրան կստանա
Apple տեխնոլոգիական հսկան Ծրագրավորողների համաշխարհային կոնֆերանս 2016-ի ժամանակ հավանաբար կներկայացնի MacBook Air–ի նոր մոդելը։
Այս մասին հաղորդում է Business Insider-ը` վկայակոչելով իր աղբյուրը: Apple-ի Ծրագրավորողների համաշխարհային ամենամյա կոնֆերանսն ավանդաբար անցկացվում է հունվարին:
MacBook Air-ը, որը հասանելի է 11 և 13 դյույմ տարբերակներով, Retina էկրան և դիզայնում թարմացումներ չի ստացել 2012-ից ի վեր: Այն ժամանակ ամերիկյան ընկերությունը ներկայացրել էր Retina MacBook Pro-ն և 12 դյույմ էկրանով նոր MacBook-ը:
Մատակարարման շղթայի աղբյուրներից ստացված տեղեկության համաձայն` Apple-ը մի շարք փոփոխություններ է պատրաստում.
• Նորացված դիզայնով MacBook Air` 15 դյույմ Retina էկրանով,
• 11 դյույմ էկրանով MacBook Air-ի դուրս բերումը շահագործումից,
• Առավել հզոր ներքին բաղադրիչներ, օրինակ` Intel Skylake պրոցեսորը, որը կարող է աշխատեցնել Retina էկրանը:










