Բիլ Գեյթսը, Մարկ Ցուկերբերգը և ՏՏ ոլորտի այլ դեմքեր կզբաղվեն «մաքուր» էներգիայի տեխնոլոգիաներով (տեսանյութ)
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենախոշոր դեմքերից անմիջապես մի քանիսը միավորվել են, որպեսզի իրենց ջանքերը և միջոցները ներդնեն մեր մոլորակը «մաքուր էներգիայով» ապահովելու նպատակով հուսալի և հասանելի տեխնոլոգիաների հետազոտության գործում, գրում է gazeta.ru-ն։
Այդ նպատակի համար միավորված հայտնի ձեռնարկատերերի խումբը ստացել է Breakthrough Energy Coalition անվանումը։ Մասնակիցների թվում են Facebook-ի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը, Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը, Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, Alibaba Group-ի հիմնադիր Ջեկ Ման, ինչպես նաև Virgin Group կորպորացիայի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը:
Նախնական փուլերում խումբը միջոցներ կներդնի էլեկտրականության արտադրության, դրա պահպանման, մատակարարման և դրա արտադրության արդյունավետության ավելացման մեջ։
Հետագայում ձեռնարկատերերը պատրաստվում են գրավել խոշոր ներդրողների, որոնք կկարողանան նորարարական գաղափարներն առաջ տանել դեպի մեծ շուկա։ Գլխավոր նպատակներից մեկը, որ խումբը դրել է իր առաջ, գլոբալ տաքացմանը խոչընդոտելն է և աղքատ երկրներին էներգիայով ապահովելը։










