Norwegian Air ավիաընկերությունը ուղիղ հեռարձակում է ապահովելու ինքնաթիռներում
Norwegian Air Shuttle ավիաընկերությունը դարձել է առաջին փոխադրողը Եվրոպայում, որը հեռուստատեսային հաղորդումները հեռարձակում է իր ինքնաթիռներում:
Ինչպես տեղեկացնում է Euromag-ը` ներկա պահին նորվեգական ավիաընկերությունը կարող է երկու հեռուստաալիք առաջարկել: Ավիափոխադրող ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջարկը հասանելի է wifi կապով համալրված 87 ինքնաթիռում:
Հեռուստատեսային հաղորդումները դիտելու հնարավորություն կունենա Մեծ Բրիտանիայից 29 ուղղությամբ երթևեկող ուղևորները: Առաջիկայում այս ծառայությունը հասանելի կլինի նաև եվրոպական այլ մասերով թռիչքների համար:










