Apple-ը iPhone 7-ի համար մի քանի նորարարություններ է փորձարկում

20:00 • 01.12.15

Apple ընկերությունը միաժամանակ iPhone 7-ի մի քանի տարբերակ է փորձարկում` տարբեր տեխնիկական բնութագրիչներով:  

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` մեջբերելով մի քանի տեխնիկական աղբյուրների, ենթադրվում է, որ փորձնական նմուշներից մեկում հայտնվել է USB-C միակցիչը:

Այլ մոդելներում փորձարկվում է անլար լիցքավորման, երկակի տեսախցիկների և էկրանի վրա ներկառուցված մատնահետքերի սկաների գործառույթները:

Օրեր առաջ մի շարք լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել նաև այն մասին, որ Apple-ը մտադիր է iPhone 7-ում  ավանդական 3.5 մմ հաստությամբ միակցիչը ականջակալների համար փոխարինել ունիվերսալ միակցիչով: Նման նորարարությունը թույլ կտա սմարթֆոններն ավելի բարակ դարձնել:


Apple-ը iPhone 7-ի համար մի քանի նորարարություններ է փորձարկում